
Ողբերգական դեպք Արագածոտնի մարզում. Ներքին Բազմաբերդ գյուղում հայտնաբերվել է 3 երեխաների հոր կախված դին. shamshyan.com

Այսօր՝ մարտի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ոստիկանության Թալինի բաժին ահազանգ է ստացվել, որ Ներքին Բազմաբերդ գյուղի տներից մեկին կից շինությունում տղամարդու կախված դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղ են ժամանել ոստիկանության Թալինի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված շինության մեջ հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 56-ամյա Դ. Դ.-ի դին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս ամուսնացած էր, խնամքին ուներ չափահաս 1 տղա և 2 աղջիկ:
Մանրամասներն՝ այստեղ