Բաժիններ՝

«Ուրախ եմ, որ «ՊՍԺ»-ն խուսափեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» հետ հանդիպումից». Լորան Բլան

«ՊՍԺ»-ի գլխավոր մարզիչ Լորան Բլանը խոստովանել է, որ ուրախ է այն բանի համար, որ խուսափել է քառորդ եզրափակչում «Բարսելոնայի» հետ հանդիպումից: Մրցաշարի կիսաեզրափակիչ դուրս գալու համար փարիզեցիները կպայքարեն «Մանչեսթեր Սիթիի» հետ:

«Մենք ամեն տարի հանդիպում ենք «Բարսելոնայի» հետ, որի կազմում շատ են ուժեղ ֆուտբոլիստները: Այս անգամ մենք խուսափեցինք հրեշի հետ հանդիպումից, բայց երբ ես լսում եմ, որ հիմա զույգում «ՊՍԺ»-ն ֆավորիտ է, համաձայնել դրա հետ դժվար է:

Կարծում եմ, մեզ որպես մրցակից մեծ ակումբ է բաժին ընկել: Ես ուրախ եմ, որ խուսափեցինք «Բարսելոնայից», բայց չէի ասի, որ մեզ հեշտ մրցակից է բաժին հասել:
Ես կարծում եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղալը շատ դժվար կլինի: Բայց մենք դեռ ժամանակ ունենք, որպեսզի ուսումնասիրենք նրանց խաղը»,- Բլանի խոսքերն է մեջբերում Goal-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս