Բանանով և կոճապղպեղով սմուզի
Ավելորդ քաշից ազատվելու համար շատերը դիմում են բնական միջոցների, քանի որ համոզված են, որ դրանք լավագույնս օգնում են այս հարցերում:
Ըստ մասնագետների, չկա հստակ սննդակարգ, որը պայքարում է մարմնի որոշակի հատվածների ճարպակալության դեմ: Այնուամենայնիվ, կան բաղադրատոմսեր, որոնք օգնում են կարգավորել քաշը:
healthyfoodhouse կայքը ներկայացնում բանանի և կոճապղպեղի համադրություն, որն օգնում է ազատվել ավելորդ կիլոգրամներից:
Բանանը հարուստ է մանրաթելերով, կալիումով, հակաօքսիդանտներով և բնական շաքարով, որն էներգիա է հաղորդում օրգանիզմին: Ավելին, դրանք կարգավորում են արյան մեջ շաքարի մակարդակը, լավացնում են մարսողությունը:
Մյուս կողմից, կոճապղպեղը հագեցնում է քաղցը, և երկար ժամանակ քաղց չեք զգում:
Բաղադրություն
- 1 ճ/գ աղացած կոճապղպեղ
- 1 սառեցրած բանան
- 1 բաժակ սառեցրած հապալաս
- 2 ճ/գ աղացած կտավատի սերմեր
- Կես բաժակ սպանախ
- Սառույց
Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և խառնեք:
Այս սմուզիով փոխարինեք նախաճաշը: Սովորաբար, այս սմուզին օգտագործողները մի քանի օրում 1-2 կգ են կորցնում: Այնուամենայնիվ, տարբեր մարդկանց մոտ տարբեր է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը