Բաժիններ՝

Ազատվեք կնճիռներից

Եթե դեմքի վրա կնճիռներ եք նկատել, ապա ժամանակն է ձիթապտղի յուղով, դեղնուցով կամ կիտրոնով դիմակի անցնել: Այս դիմակը կօգնի խնամել մաշկը տնային պայմաներում՝ առանց գեղեցկության սրահ այցելելու:

Ձգող դիմակը բացացնում է մաշկի գույնն ու սնուցում է այն:

Ձվի դեղնուցն օգնում է վերացնել մանր կնճիռները, սնուցում է չոր մաշկն ու չորացնում է յուղոտը: Կիտրոնը թարմացնում և սպիտակեցնում է մաշկը: Կիտրոնի դեպքում պետք է զգույշ լինեն չոր մաշկ ունեցող կանայք: Կիտրոնը կարող է էլ ավելի սրել խնդիրը: Ձիթապտղի յուղը մաշկը հարթեցնում է և պաշտպանում շրջապատող միջավայրի բացասական ազդեցությունից: Բոլոր բնական դիմակներն էլ արդյունավետ են, սակայն չպետք է մոռանալ, որ միայն կանոնավոր օգտագործման դեպքում կարելի է հասնել ցանկալի արդյունքի:

Բաղադրություն

  • 1 ձվի դեղնուց
  • 3 կաթիլ կիտրոնի հյութ
  • 1 ճ/գ ձիթապտղի յուղ

Բոլոր բաղադրիչները լավ խառնեք: Նուրբ, մերսող շարժումներով քսեք դեմքին: Խուսափեք աչքերի և շուրթերի նուրբ հատվածներից: Թողեք դիմակը մնա 10 րոպե, ապա լվացեք սովորական ջրով:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031