Հակականցերոգեն, հակաալերգիկ հզոր ըմպելիք
Կտավատի սերմերը լիգնանների ամենահարուստ աղբյուր են, որոնք ունեն հակականցերոգեն, հակաալերգիկ, ինչպես նաև՝ հզոր հակաօքիդանտ կարողություններ: Կտավատի սերմերը հարուստ են հանքանյութերով, հատկապես՝ կալիումով:
Կտավատի սերմերը նաև հզոր հակապարազիտային մթերք են: Դրա թուրմը սպանում է սնկերն ու հեպատիտի վիրուսը:
Կտավատի սերմերը հարուստ են յուղերով, պրոտեիններով, բջջանյութով: Պրոտեինները հարուստ են ամինաթթուներով:
Բաղադրություն
- Քառորդ բաժակ կտավատի սերմեր
- 6 բաժակ ջուր
- 5 առանց կորիզի խուրմա
- 2 թ/գ վանիլի մզվածք
- Համեմունքներ՝ ձեր ընտրությամբ. դարչին, մշկընկույզ, կոճապղպեղ, մեխակ
Կտավատի սերմերը լցրեք բլենդերի մեջ, ավելացրեք ջուրը: 1 րոպե հարեք: Մի քանի անգամ անցկացրեք թանզիֆով (марля): Ստացված կաթը լցրեք կրկին բլենդերի մեջ, ավելացրեք խուրման, վանիլն ու համեմունքները:
2 րոպե լավ հարեք:
Այս հյութը կարելի է պահել սառնարանում 3-5 օր: Օգտագործելուց առաջ կաթը թափահարեք:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը