ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 17 -ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է:
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ապրիլի 7-ին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ ցանկանում է Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին, որ տեղի կունենա Ռիո դը Ժանեյրոյում։
Լոնդոնի «Արսենալի» իսպանացի ֆուտբոլիստներ Նաչո Մոնրեալը և Սանտի Կասորլան ակումբի յութուբյան ալիքի համար հարցազրույց են վերցրել միմյանցից:
Կրիշտիանու Ռոնալդուն այս խաղում այնքան էլ վստահ հանդես չեկավ: Ողջ խաղի ժամանակ պորտուգալացի ֆուտբոլիստը գնդակին դիպչել է ընդամենը 28 անգամ: «Ռեալում» հանդես գալու ընթացքում սա Ռոնալդուի համար ռեկորդ է:
2017 թվականի դեկտեմբերին առաջին անգամ կանցկացվի սպորտային առաջնություն, որտեղ մարդկանց փոխարեն՝ կխաղան ռոբոտները: Միջոցառումը կոչվում է World Future Sports Games: Այն տեղի կունենա Դուբայում:
Ամերիկյան կինոակադեմիան, որը շնորհում է «Օսկար» մրցանակը, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների է ներգրավել ղեկավարության կազմում: Ինչպես հաղորդվում է հաստատության կայքում, տնօրենների խորհուրդը համալրվել է եւս երեք անդամներով:
Արծաթյա արձանիկը, որը Յակուտիայում պատրաստվել էր «Օսկար»-ի նմանությամբ, արդեն փոխանցվել է դերասան Լեոնարդո դի Կապրիոյին: Այդ մասին Ռեգնում գործակալությանն ասել է նախաձեռնության հեղինակ Տատյանա Եգորովան: Նա նշել է որ նվերը հասցվել է Լոս Անջելես:
Երբ պրոբլեմներ են առաջանում, կենդանակերպի տարբեր նշաններ տարբեր կերպ են արձագանքում: Բայց կան տեսանելի նմանություններ բոլորի մոտ, ովքեր ծնվել են որոշակի ժամանակահատվածում:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 17-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի` Քանաքեռ ՀԷԿ թաղամասի և Ղափանցյան փողոցի ջրամատակարարումը:
Մեղք են մեր բոլոր այն գործերն ու արարքները, որոնք հակառակ են աստվածային պատվիրաններին ու ճշմարտություններին: Չկան մեծ ու փոքր մեղքեր: Մեղքը մեղք է, որը ներվում է միայն այն ժամանակ, երբ մարդ սրտանց զղջում է իր կատարածների համար, խոստովանում դրանք և ապաշխարում՝ վերագտնելով Սուրբ Մկրտության խորհրդով ստացած աստվածային որդեգրությունը:
Առաջին բաղադրիչը գառնադմակն է (Молодило), որը թանձրատերևազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Այս բույսի անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «մշտակյաց», և պատահական չէ, որ բույսը ստացել է այս անունը, քանի որ այն բուժում է գրեթե յուրաքանչյուր առողջական խնդիր: Այն ունի մի շարք սննդարար հատկանիշներ, հատկապես, երբ խոսքը կիստաների և ֆիբրոիդների բուժման մասին է:
Ոստիկանության Մարտունու բաժնի պետի և նրա տեղակալի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու, թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքով հարուցված քրեական գործն արդեն դատարանում է: Գործը, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնի նախկին պետ Վահան Մարգարյանին և նրա տեղակալին՝ Վարդան Ներսիսյանին, ուղարկվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան: