Դի Կապրիոն ստացել է Յակուտիայից ուղարկված արծաթյա «Օսկարը»
Արծաթյա արձանիկը, որը Յակուտիայում պատրաստվել էր «Օսկար»-ի նմանությամբ, արդեն փոխանցվել է դերասան Լեոնարդո դի Կապրիոյին: Այդ մասին Ռեգնում գործակալությանն ասել է նախաձեռնության հեղինակ Տատյանա Եգորովան: Նա նշել է որ նվերը հասցվել է Լոս Անջելես:
«Բոլոր ԶԼՄ-ները եւ ողջ հանրապետությունն անհամերությամբ են սպասում արձանիկով նրա հայտնվելուն: Սակայն կարող է նաեւ այնպես պատահել, որ նա ինչ-ինչ պատճառներով չարձագանքի: Բայց մենք հաստատ գիտենք, որ արձանիկը նրա մոտ է, եւ միայն այդ փաստը մեզ արդեն ուրախացնում է»,- պարզաբանել է Եգորովան:
Մինչեւ ԱՄՆ-ում «Օսկար»-ների հանձնման օրը (փետրվարի 28) Յակուտիայում արձանիկը լիովին պատրաստ էր: Պարգեւի պատրաստմամբ զբաղվել է ոսկերիչ Ռուսլան Նեուստրոեւը: Այն չափերով ստացվել է հենց այնպիսին, ինչպիսին եւ իսկական «Օսկար»-ն է: Արձանիկի համար թանկարժեք մետաղը հավաքել էին ամբողջ Յակուտիայում: Արդյունքում՝ վարպետին տրամադրվել էր գրեթե մեկուկես կիլոգրամ արծաթ եւ երեք գրամ ոսկի: