![](/banners/BeFunky-design.jpg)
Ապրիլի 7-ին Դմիտրի Մեդվեդևը գալու է Հայաստան
![](https://168.am/wp-content/uploads/2015/10/hovik-medvedev.jpg55.jpg)
Լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ ապրիլի 7-ին Հայաստան է ժամանելու ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը:
Անդրադառնալով ԵԱՏՄ տարածքում էներգակիրների առևտուրը ռուբլիով իրականացնելու առաջարկին՝ նա ասաց, որ այդ հարցում դեռ առաջընթաց չկա: «Դա քննարկվում է Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Ապրիլի 7-ին կլինի Ռուսաստանի վարչապետի այցը Հայաստան, իսկ ապրիլի 8-ին կլինի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետերի այցը: Մենք կանցկացնենք Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստ, որի ժամանակ կաշխատենք քննարկել այդ հարցը և ունենալ պատասխաններ»,- ասաց Հովիկ Աբրահամյանը: