Երկու հրաշալի բաղադրիչներ, որոնք պայքարում են կիստաների և ֆիբրոիդների դեմ

Myhealthyadvices կայքը ներկայացնում է երկու բաղադրիչից կազմված դեղամիջոց, որն արդյունավետ կերպով պայքարում է տարատեսակ առողջական խնդիրների դեմ, հատկապես՝ կիստաների և ֆիբրոիդների:

Առաջին բաղադրիչը գառնադմակն է (Молодило), որը թանձրատերևազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Այս բույսի անունը լատիներենից թարգմանաբար նշանակում է «մշտակյաց», և պատահական չէ, որ բույսը ստացել է այս անունը, քանի որ այն բուժում է գրեթե յուրաքանչյուր առողջական խնդիր: Այն ունի մի շարք սննդարար հատկանիշներ, հատկապես, երբ խոսքը կիստաների և ֆիբրոիդների բուժման մասին է:

Բաղադրություն

  • 300 գ գառնադմակ (Молодило)
  • 500 գ մեղր

Նախ՝ կտրատեք գառնադմակի տերևներն ու ավելացրեք մեղրը: Թողեք մնա 2-3 օր, մինչև բոլոր բաղադրիչները խառնվեն:

Կարդացեք նաև

Դեղամիջոցն ընդունեք առավոտյան՝ դատարկ ստամոքսին, ինչ-որ բան ուտելուց կամ խմելուց առաջ: Դեղամիջոցը խմելուց 2 ժամ հետո կարող եք ուտել:

Այս դեղամիջոցը խթանում է նյութափոխանակությունն ու մաքրում է օրգանիզմը տոքսիններից: Այն հատկապես արդյունավետ է ձմռան ամիսներին:

Կայքի հաղորդմամբ՝ ռուս բժիշկները նույնպես խորհուրդ են տալիս այս դեղամիջոցը, քանի որ այն հրաշալի միջոց է նաև սրտանոթային համակարգի համար:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս