Բաժիններ՝

2017-ին տեղի կունենա ռոբոտների համար առաջին մարզական մրցաշարը

2017 թվականի դեկտեմբերին առաջին անգամ կանցկացվի սպորտային առաջնություն, որտեղ մարդկանց փոխարեն՝ կխաղան ռոբոտները: Միջոցառումը կոչվում է World Future Sports Games: Այն տեղի կունենա Դուբայում:

Սա նմանատիպ առաջին միջոցառումն է, որի ընթացքում նախատեսվում է իրականացնել մի շարք միջոցառումներ: Ռոբոտները կմրցեն այնպիսի մարզաձևերում, ինչպիսիք են վազքը, ըմբշամարտը,ավտոմրցաշարը և այլն:

Միջոցառման կազմակերպիչները մեծ հույսեր են կապում առաջնության հետ՝ նկատելով, որ այն կարող է մեծ հաջողություն ունենալ և կրկնվել հետագա տարիների ընթացքում: Ավելին, եթե ամեն ինչ սպասվածի պես ընթանա, ապա 2 տարին մեկ անգամ տեղի կունենան Օլիմպիական խաղեր՝ հատուկ ռոբոտների համար:

Միջոցառման համահեղինակների կարծիքով՝ այս մրցաշարը կարող է գրավել ողջ աշխարհի ուշադրությունը: Եվ մարդիկ հետագայում կհետևեն այս խաղերին այնպես, ինչպես հետևում են ժամանակակից Օլիմպիական խաղերին:

Կարդացեք նաև

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս