![](/banners/BeFunky-design.jpg)
Նեյմարը գերադասեց հավաքականը ակումբի՞ց
![](https://168.am/wp-content/uploads/2016/03/neymar-brazil-v-united-states_9vn0s4dkeu141bw1dhvnyq7sm.jpg)
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ ցանկանում է Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել 2016 թվականի Օլիմպիական խաղերին, որ տեղի կունենա Ռիո դը Ժանեյրոյում։
Հիշեցնենք, որ կատալոնացիների և բրազիլացիների միջև կոնֆլիկտ էր հասունացել: Կատալոնացիները չէին ուզում, որ Նեյմարը խաղա Օլիմպիական խաղերում, քանի որ այդ դեպքում ակումբ կվերադառնա բավականին հոգնած և մրցաշրջանին անպատրաստ:
Սակայն Նեյմարը նշել է, որ իր համար ամենից վեր է հավաքականում հանդես գալն ու հավաքականի հաջողությունների համար աշխատելը:
Ստացվում է, որ Նեյմարը դեմ է գնացել ակումբի արգելքներին և, ամենայն հավանականությամբ, կխաղա հավաքականում: Սա կարող է լարվածություն մտցնել կատալոնական ակումբի ղեկավարության և Նեյմարի հարաբերություններում:
Սիրարփի Աղաբաբյան