Տիգրան Սարգսյանը մեծ հույսեր է կապում ինտեգրացիոն գործընթացների շարժիչ գործարար համայնքի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը մարտի 16-ին հանդիպում է ունեցել Ռուսաստանի արդյունաբերողների եւ ձեռնարկատերերի միության (ՌԱՁՄ) ղեկավարների՝ ՌԱՁՄ-ի նախագահ Ալեքսանդր Շոխինի եւ ՌԱՁՄ-ի գործադիր փոխնախագահ Ալեքսանդր Մուրիչեւի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի եւ ԵԱՏՀ-ի կոլեգիային առընթեր Կոնսուլտատիվ կոմիտեների հարթակում ԵԱՏՀ-ի եւ ՌԱՁՄ-ի համագործակցության խորացման հարցերը:

Բացելով հանդիպումը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՀ-ի կոլեգիայի առաջին կազմից ութ անդամներ շարունակում են աշխատել հանձնաժողովում: Հաջորդայնության բարձր մակարդակը նպաստում է բիզնես-երկխոսության զարգացմանը: «Ընթացիկ տնտեսական իրավիճակում ես մեծ հույսեր եմ կապում գործարար հանրակցության հետ, որը կդառնա ինտեգրացիոն գործընթացների շարժիչը, այդ թվում՝ չորս «ազատություններիե՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի եւ աշխատուժի ազատ տեղաշարժի իրականացման առումովե,-նշել է Սարգսյանը: Այդ կապակցությամբ ԵԱՏՀ-ն ակնկալում է, որ գործ արար հանրակցությունը օպերատիվորեն կտեղեկացնի այն խնդիրների մասին, որոնց բախվում Է բիզնեսը:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահն ընդգծել է, որ Հանձնաժողովը պատրաստ է համակարգված հիմքի վրա երկխոսություն հաստատել ազգային բիզնես-հանրակցությունների հետ: Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ անհրաժեշտ է ուժեղացնել բիզնեսի ներգրավվածությունը ԵԱՏՀ-ի հետ երկխոսության մեջ, ինչը կօգնի բարելավել նրա կողմից Հանձնաժողովում որոշումների ընդունման տրամաբանության ըմբռնումը: «ԵԱՏՀ-ին բիզնեսի աջակցությունն է անհրաժեշտ ինտեգրացման արդյունավետ զարգացման նպատակով՝ ի շահ գործարար հանրակցության եւ ԵԱՏՄ-ի երկրների քաղաքացիներիե,- նշել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահը:

Տիգրան Սարգսյանի կարծիքով՝ հարկ Է, որ գործարար հանրակցությունը համախմբի իր ջանքերը Միության երկրներում համատեղ նախագծերի իրացման ուղղությամբ՝ երրորդ երկրների շուկաներ դուրս գալու համար, քանի որ հենց բիզնեսն Է երրորդ երկրների հետ առեւտրի ազատականացման գլխավոր շահառուներից մեկը:

Իր հերթին Ալեքսանդր Շոխինը նշել է ԵԱՏՀ-ի հետ ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի համատեղ աշխատանքի շարունակման անհրաժեշտությունը: Նա առաջարկել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահին՝ մոտ ժամանակներս ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրասիական տնտեսական միության Գործարար խորհրդի միջեւ Փոխգործակցության մասին հուշագիրը եւ արագորեն ձեռնամուխ լինել աշխատանքի:

ԵԱՏՀ-ի կոլեգիան փետրվարի 9-ին հավանություն է տվել Հուշագրին: Փաստաթղթում հավաստվում է Միության երկրների բիզնես-հանրակցությունների շահերի հաշվառման կարեւորությունը նրա արդյունավետ զարգացումն ապահովելու համար: Նպատակահարմար է համարվում այնպիսի հարցերի շուրջ բիզնես-հանրակցությունների միասնական դիրքորոշման ձեւավորումը, որոնք վերաբերում են ԵԱՏՄ-ում ձեռնարկատիրական գործունեության իրականացմանը:

Հանձնաժողովի եւ ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի միջեւ փոխգործակցության հիմնական ուղղությունների թվում նախատեսվում Է Գործարար խորհրդի այն առաջարկությունների քննարկումը, որոնք նպատակամղված են Միության նորմատիվային իրավական բազայի ձեւավորմանը, ԵԱՏՄ-ի պետությունների բիզնես-հանրակցությունների մասնակցությամբ գործարար շրջանների համաժողովների անցկացմանը: Հուշագրի նախագիծը նախնական կարգով համաձայնեցված է Միության երկրների բոլոր առաջատար ազգային բիզնես-ասոցիացիաների կողմից:

ՌԱՁՄ-ի նախագահը ողջունել է Հանձնաժողովի աշխատանքի նոր ուղղությունը՝ ԵԱՏՄ-ի տարածքում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը: Նա նաեւ տեղեկացրել է «Գործարար քսանյակիե հետ ՌԱՁՄ-ի համագործակցության մասին: ՌԱՁՄ-ի նախագահի կարծիքով՝ միջազգային բիզնես-հանրակցության հետ ԵԱՏՄ-ի երկխոսության կարեւոր հարթակներից մեկը կարող է դառնալ Գլոբալ բիզնեսի ղեկավարների գագաթնաժողովը (Global CEO Summit), որն անցկացվում Է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում: Նրա կարծիքով՝ այդ համաժողովի հարթակը կարող է օգտագործվել ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու, ԵԱՏՄ-ի եւ ԲՌԻԿՍ-ի զուգորդման հարցերը քննարկելու համար:

ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահն ընդգծել է Եվրամիության հետ երկխոսության զարգացման անհրաժեշտությունը, այդ թվում եւ ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջեւ բիզնես-երկխոսության գծով: Այդ կապակցությամբ Ալեքսանդր Շոխինը հայտնել Է, որ ՌԱՁՄ-ն գործակցում է «Գործարար Եվրոպայիե (BusinessEurope) եւ ԵՄ-ի ազգային այլ բիզնես-ասոցիացիաների հետ: Նրա խոսքով՝ ԵԱՏՀ-ի եւ Եվրահանձնաժողովի միջեւ երկխոսություն Է անհրաժեշտ տեխնիկական կարգավորման շուրջ:

Կողմերը համակարծիք են եղել, որ Միության երկրների լավագույն պրակտիկաների օգտագործումը նպաստում է ԵԱՏՄ-ում ձեռնարկչական կլիմայի բարելավմանը: Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են կանոնավոր կերպով շարունակել գործարար շփումները, նախեւառաջ ԵԱՏՄ-ի Գործարար խորհրդի եւ Կոնսուլտատիվ կոմիտեների հարթակում:

Տեսանյութեր

Լրահոս