
«Այրող» դիմակ՝ դեմքի մաշկի համար

Այն ինչ ուտելի է՝ օգտակար է նաև դեմքի մաշկին: Տարօրինակ է հնչում, սակայն սա բազմաթիվ կոսմետոլոգների խորհուրդն է: Այդ իսկ պատճառով, healthylivingstyle կայքը ներկայացնում է բնական մի դիմակ, որն օգնում է շատ կարճ ժամանակամիջոցում՝ օգտագործումից 5 րոպե անց, վերականգնել դեմքի մաշկն ու վերացնել բորբոքվածությունը:
Ակնեն և սև կետերը բուժելուց հետո մաշկի վրա մնում են հետքեր, երբեմն էլ՝ սպիներ: Եթե ձեզ հետ էլ է նման բան պատահել, ուրեմն այս բաղադրատոմսը ձեզ համար է:
Դիմակի բաղադրատոմս
- Կես թ/գ դարչին
- Կես թ/գ քերած մշկընկույզ
- 1 թ/գ մեղր
- 1 թ/գ թարմ քամած կիտրոնի հյութ
Բոլոր բաղադրիչները խառնեք, մինչև խյուսանման զանգված ստանաք: Ստացված դիմակը քսեք դեմքին, խուսափեք աչքերի մոտ հատվածներից: Թողեք դիմակը մնա 30 կամ, առնվազն, 10 րոպե, եթե զգում եք, որ այլևս չեք կարող դիմանալ այրող զգացողությանը: Այնուամենայնիվ, պետք է հիշել, որ այդ զգացողությունն անցնում է 5 րոպե անց:
Վերջում դիմակը լվացեք գոլ ջրով և սովորական քսուք քսեք:
Բաղադրության մեջ մտնող մշկընկույզն ունի հակաբորբոքային հատկանիշներ և օգնում է սպիները բուժելու գործում: Այն դեռևս վաղուց օգտագործվում է տարբեր մաշկային հիվանդություններ բուժելու համար, հատկապես՝ էկզեման: Մշկընկույզը հարուստ է վիտամին B-ով, նաև՝ ռիբոֆլավինով, ֆոլաթթվով, նիացինով, ինչպես նաև՝ վիտամիններ C-ով, A-ով և շատ այլ հակաօքսիդանտներով, ինչպիսիք են՝ բետա-կարոտինն ու կրիպտոքսաթինը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը