Playboy-ի մոդելը բանտում է հայտնվել սպանության փորձի համար
Բոսնիա և Հերցեգովինայի դատարանը Սլոբոդանկա Տոշիչին, որը Playboy-ի մոդելներից է, դատապարտել է 2,5 տարվա ազատազրկման՝ տեղի հանցագործ հեղինակություններից մեկի՝ Դյորդյե Զդրալեի սպանության փորձին մասնակցություն ունենալու համար, հայտնում է Fox News-ը:
Տոշիչը մեղադրվել է նրանում, որ Զդրալեին ծուղակն է գցել, որտեղ նրան արդեն սպասում էին հարձակվողները: Դատարանը պնդում է, որ հարձակումը պլանավորված է եղել բալկանցի մեկ այլ հանցագործ հեղինակության՝ Դարկո Էլեզի կողմից, որի հետ մոդելը, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, մտերիմ հարաբերություններ է ունեցել:
29-ամյա կինը ձերբակալվել է Խորվաթիայում ու արտահանձնվել Բոսնիա և Հերցեգովինա: Զդրալեն ողջ է մնացել ու նրա դեմ վկայություններ տվել:
Սլոբոդանկա Տոշիչը հայտնի էր՝ որպես ֆոտոմոդել ու ռեալիթի-շոուի մասնակից: Նա հայտնվել էր նաև Playboy-ի սերբական հրատարակության շապիկին: