Գրեյպֆրուտի եթերային յուղը` դեղորայքային հրաշալի միջոց
Գրեյպֆրուտի եթերային յուղը կոսմետիկ և դեղորայքային հրաշալի միջոց է, որը լայն տարածում ունի ինչպես՝ մաքուր վիճակում, այնպես էլ՝ այլ բաղադրիչների հետ համադրած: Այն կարելի է օգտագործել դեմքի և մարմնի խնամքի պարագայում: Այն մի քանի խնդիրներ է լուծում, օրինակ՝ վերացնում է բշտիկները, կարգավորում է մաշկի ճարպի արտազատումն ու դեմքին թարմություն է հաղորդում:
Գրեյպֆրուտի եթերային յուղը թարմացնում, կարգավորում և լավացնում է տրամադրությունը:
Գրեյպֆրուտի հոտը լավացնում է տրամադրությունը, պարզեցնում է ուղեղը, ազատում է անհանգստություններից, օգնում է կյանքին ավելի հանգիստ վերաբերվել:
Եթերային յուղով մերսումը հանում է սպազմները, ցավերը, լարվածությունն ու մկանային հոգնածությունը: Այն օգտագործվում է մկանների ճկունության համար՝ արթրիտի բուժման դեպքում:
Եթերային յուղը՝ կոսմետիկ նպատակներով, դրական է ազդում յուղոտ և խառը տիպի մաշկերի վրա: Այն կարգավորում է ճարպագեղձերի աշխատանքը, նեղացնում է ծակոտիները, կանխարգելում է բշտիկների գոյացումը: Գրեյպֆրուտի եթերային յուղը հարթեցնում է մաշկն ու պահպանում դրա ձգությունն ու խոնավությունը: Կանխարգելում է հղիության ժամանակ մաշկի վրա տհաճ բծերի գոյացումը:
Գրեյպֆրուտի յուղը հաճախ ներառում են յուղոտ և պրոբլեմատիկ մաշկի համար նախատեսված դիմակների բաղադրության մեջ: Ամենապարզ և արդյունավետ միջոցն է գրեյպֆրուտի յուղի, նշի յուղի և կապույտ կավի խառնուրդով դիմակը: Գրեյպֆրուտի յուղն ավելացնում ենք 5 կաթիլից ոչ ավելի: Եվ ոչ մի դեպքում դիմակը չենք քսում աչքերի շուրջ:
Ինչպես յուրաքանչյուր կոսմետիկ միջոց, այնպես էլ գրեյպֆրուտի եթերային յուղն ունի մի շարք հակացուցումներ:
Նախ՝ ալերգիան: Ստուգելու համար՝ արդյոք ձեզ հարմա՞ր է այս յուղը, թե՞ ոչ, անհրաժեշտ է բարակ շերտով քսել մի քանի կաթիլ արմունկի ներքին ծալքին և սպասել մի քանի ժամ: Եթե ոչ մի տհաճ զգացողություն չկա, ուրեմն ալերգիկ ռեակցիաներ էլ չկան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը