
«Ես պատրաստ էի ծափահարել Վարդիին». Յուրգեն Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը, չնայած Անգլիայի առաջնությունում «Լեսթերից» կրած իր թիմի պարտությանը (0:2), հիացմունք է հայտնել մրցակցի հարձակվող Ջեյմի Վարդիի խաղի մասին:
Հիշեցնենք, որ հանդիպման 2 գոլերն էլ խփել է Անգլիայի հավաքականի հարձակվող Ջեյմի Վարդին, որոնցից մեկը՝ տուգանայինի անկյունից կատարած էֆեկտիվ հարվածով:
«Այդպիսի էպիզոդներ պատահում են, երբ Դուք գտնվում եք այնպիսի գերազանց մարզավիճակում, ինչպես Վարդին և ամբողջ «Լեսթերը»: Իհարկե, իր դերը խաղաց նաև հաջողությունը, բայց այնուամենայնիվ, գլխավորը վարպետությունն է: Պետք է բավարար խիզախություն ունենալ այդպիսի հարված կատարելու համար: Ես պատրաստ էի ծափահարել Վարդիին, չնայած, իհարկե, ես խիստ վրդովված էի այդ պահին»,- հայտարարել է Կլոպը:
ԱՊԼ-ի 24-րդ տուրից հետո «Լեսթերը» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 1-ին հորիզոնականը, իսկ «Լիվերպուլը»` 8-րդ:
https://www.youtube.com/watch?v=ZPlqotz1APk
Պատրաստեց Անի Գաբուզյանը