Խնձորի բնական քացախը՝ մաշկի խնամքի միջոց
Խնձորի բնական քացախը մաշկի համար լավագույն բնական մթերքներից մեկն է: Դրա օգտագործումն ավելի ու ավելի մեծ տարածում է գտնում, քանի որ խնձորի քացախը պարունակում է այնպիսի բաղադրիչներ, որոնք առավելագույնս սնուցում են մաշկը:
Խնձորի բնական քացախը մաքրում է ծակոտիները, կանխարգելում է ակնեն, կարգավորում է մաշկի pH բալանսը, այդ պատճառով էլ մաշկը ո՛չ յուղոտվում է, ո՛չ չորանում:
Ալֆա հիդրոքսիլ թթուների շնորհիվ, որոնք առկա են խնձորի բնական քացախի բաղադրության մեջ, այն կարողանում է մաքրել մաշկի մեռած բջիջները: Այս թթուները կան չափազանց թանկարժեք խնամքի միջոցների բաղադրության մեջ, մինչդեռ խնձորի բնական քացախն այս թթուների իրական աղբյուր է:
Ավելին, խնձորի բնական քացախը կանխարգելում է տարիքային բծերն ու ակնեն: Տարիքային բծերից ազատվելու համար, պարզապես բամբակը թրջեք խնձորի քացախի մեջ և թողեք բամբակը մնա դեմքին 20-30 րոպե: Արդյունքն ուղղակի ապշեցնում է:
Այնուամենայնիվ, պետք է ուշադիր լինել խնձորի բնական քացախն օգտագործելիս, քանի որ այն կարող է վնասել մաշկը, այդ պատճառով միշտ օգտագործելուց առաջ քացախը լուծեք քիչ ջրում:
Խնձորի քացախով բաղադրատոմս՝ դեմքի մաքրման համար
- 1 ճ/գ խնձորի քացախ
- 3 ճ/գ ջուր
Խնձորի քացախն օգտագործելուց առաջ համոզվեք, որ այն օրգանական է, քանի որ հենց այս քացախի մեջ են առկա հանքանյութերը, էնզիմներն ու բակտերիաները:
Փոքր տարայի մեջ խառնեք ջուրն ու քացախը: Ապա դեմքը լվացեք և խոնավ դեմքին քսեք քացախի լուծույթը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը