
Ներգաղթյալներին այլ մշակույթի արժեքներին ադապտացվելու համար հարկավոր է մեկ սերունդ

Ներգաղթյալների մտածողության ոճն ու սոցիալական արժեքները փոխվում են ու հարմարվում հասարակության արժեքներին մեկ սերնդի ընթացքում, ասվում է հետազոտության մեջ, որը հրապարակվել է PLоS ONE ամսագրում:
Հետազոտողները եկել են եզրակացության, որ Մեծ Բրիտանիայում ներգաղթյալների երեխաներն արդեն հակված են մտածել ու դատողություններ անել, ինչպես տիպիկ բրիտանացիներ:
Գիտնականներն ուսումնասիրել են Բրիտանիայի բանգլադեշցիների համայնքը Թաուեր-Համլեթսում, որտեղ նրանց թվաքանակը բնակչության 32%-ն է:
Գնահատվել է առաջին սերնդի 108 ներգաղթյալի վարքագիծը, որոնք Բրիտանիա էին տեղափոխվել 14 տարեկանից հետո ու երկրորդ սերնդի 79 ներգաղթյալի, որոնք ծնվել ու դաստիարակվել էին արդեն Բրիտանիայում:
Առաջին սերնդի ներգաղթյալներն ավելի են հակված կոլեկտիվիզմին, ընտանիք կողմնորոշվածությանը, մյուս մարդկանց գործողությունները բացատրում են արտաքին գործոններով, այսինքն՝ դատողություններ էին կատարում ինչպես մարդիկ, որոնք արևմտյան երկրներից չեն:
Երկրորդ սերնդի ցուցանիշներն այլ էին՝ նրանք ավելի քիչ էին հակված կոլեկտվիզմին, իսկ հաջողություններն ու անհաջողությունները հաճախ բացատրել էին ներքին նախատրամադրվածությամբ ու մարդու բնութագրիչներով, ինչպես Արևմուտքի բնակիչները:
Այդ փոփոխությունները տեղի էին ունեցել, չնայած այն բանին, որ հարցվածներից շատերը պահպանել են իրենց ծնողների հավատն ու մշակութային գծերը:
Հետազոտողների կարծիքով՝ ստացված արդյունքները օգնում են ցրել մտավախությունները, թե ներգաղթյալները չեն ընկալում բնիկների արժեքները: