ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը քիչ առաջ գնացել է ՀՀԿ գրասենյակում տեղակայված «Այո»-ի շտաբ:
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախաձեռնած «Լուսավոր Հայաստան» հասարակական-քաղաքական նախաձեռնության անդամ Մանե Թանդիլյանն այսօր գնացել է քվերակելու, սակայն պարզել է, որ իր փոխարեն արդեն քվեարկել են: Այս մասին նա գրել է facebook-յան իր էջում:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը որոշեց, այնուամենայնիվ վերադառնալ Ազատության հրապարակ, և այնտեղ սպասել ԿԸՀ-ի ներկայացուցչին
Ինչ պարզունակ հնարքների ասես, որ չեն դիմում մեր ընդդիմախոսները ամբողջ օրվա ընթացքում: Հիմա էլ «խիստ օպերատիվ» կերպով հրապարակում են որոշ ընտրատեղամասերի արդյունքներ, որտեղ ՈՉ-ը հաղթում է:
Ցանկացած տարիքի մկրտվողին երեխա են անվանում, որովհետև նոր է ծնվում:
ԿԸՀ տվյալների համաձայն՝ ընտրատարածքներում քվեարկել են հետևյալ թվով անձինք:
Քիչ առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը որոշում կայացրեց՝ շարունակել երթը ու վերադառնալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ մի քանի ժամից՝ ավելի մեծ քանակով, քանի որ այս ընացքում ոչ ոք ԿԸՀ-ից չմոտեցավ իրենց և իրենց պահանջը չլսեց:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքի առթիվ։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ թիվ 2 ընտրատարածքի տեղամասերում քվեարկության իրավունք ունեցող 64646 քաղաքացիներից հանրաքվեին մասնակցել են 31758-ը կամ ընդհանուր թվի 49.13 տոկոսը:
Քիչ առաջ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը հասավ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: Նշենք, որ այստեղ Ոստիկանությունը մեծ թվով ուժեր է կենտրոնացրել: Ճակատի շտաբի քաղխորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը հայտարարեց, որ հնարավորություն են ընձեռում իշխանություններին հետ կանգնել այս քայլից:
«Նոր Հայաստանի» երթը՝ ֆոտոշարքով
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ թիվ 1 ընտրատարածքի տեղամասերում քվեարկել են հետևյալ թվով քաղաքացիներ:
Victoria’s Secret-ի հայտնի սուպերմոդելներ Ջիջի Հաջիդը, Լիլի Օլրիջն ու Ջոան Սմոլսն ամբողջությամբ մերկացել են նոր՝ գայթակղիչ ֆոտոսեսիայի համար, որն արվել է դիզայներական Stuart Weitzman կոշիկի գովազդային արշավի համար:
Քիչ առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարեց, որ ժամը 20:00-ի տվյալներով՝ դեկտեմբերի 6-ի սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ընտրողների ցուցակում ներառված անձանց 50,51%-ը, այսինքն՝ 1մլն 296. 368 մարդ:
«Մա՛հ ռեժիմին, կյա՛նք մեր ազգին»,- այս խոսքերով այսօր Ազատության հրապարակում իր խոսքը սկսեց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի շտաբի պետ Ժիրայր Սէֆիլյանը:
«Ասպարեզ» կայքը հրապարակել է «Քաղաքացիական դիտորդ» նախաձեռնող խմբի հաղորդագրությունը, թե՝ 08/27 ընտրատեղամասում հանձնաժողովի ու ոստիկանության աշխատակիցների կողմից ճնշում է գործադրվում դիտորդների վրա, քանի որ նրանք ոստիկանության ու հանձնաժողովի ուշադրությունն են հրավիրել տեղամասում գտնվող անհայտ անձանց վրա, որոնք ելումուտ են անում նույն տարածքում գտնվող սենյակ:
«Մենք այսօր միասին ապրում ենք ճշմարտության հայաստանյան պահը, այս ճշմարտությունը մեզ ուղեկցելու է մեր ողջ կյանքի ընթացքում, մենք գտվում ենք Նոր Հայաստանի կերտման նախաշեմին, ՀՀ-ի վերստեղծման նախօրեին»,- քիչ առաջ Ազատության հրապարակում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:
Քիչ առաջ Ազատության հրապարակում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը և Րաֆֆի Հովհանինսյանը զրույց ունեցան։ Րաֆֆի Հովհաննիսյանը Վալերի Օսիպյանին հարցրեց, թե ինչի՞ համար են այսքան զինված ոստիկանները եկել Ազատության հրապարակ։
«Թրանսփարենսի Իներնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնն իր կայքում շարունակում է հրապարակել դիտորդների կողմից արձանագրված խախտումները:
Ընտրախախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի իրավասությանը վերաբերող ահազանգերը դարձել և դառնում են քննության առարկա, ձեռնարկվում անհրաժեշտ միջոցառումներ՝ մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ։
Դեկտեմբերի 6-ին, ժամը 18.00-ի սահմաններում, թիվ 10/24 ընտրատեղամասում ծառայություն իրականացնող ոստիկանից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ նշված ընտրատեղամասում ընտրատարածքային հանձնաժողովի անդամ Արայիկ Ավագյանն ու մի քաղաքացի վիճաբանում և փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց:
Երկար և գեղեցիկ մազեր ունենալը բոլոր կանանց երազանքն է: Սակայն միշտ չէ, որ հասնում ենք հրաշալի արդյունքի: Այնուամենայնիվ, մասնագետները պնդում են, որ, մի քանի յուղեր միմյանց խառնելով՝ կարելի է ստանալ հրաշալի դիմակ, որը կվերականգնի մազերի որակն ու գեղեցկությունը:
Ուղիղ միացում Ազատություն հրապարակից
Ինչպես մյուս ընտրությունների ժամանակ, այնպես էլ այսօր, Ֆեյսբուքը ողողված է անվավեր քվեաթերթիկների լուսանկարներով:
Քիչ առաջ խառնաշփոթ իրավիճակ էր Կենտրոն վարչական շրջանի թիվ 10/24 ընտրատեղամասում: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ միջադեպ էր տեղի ունեցել և 2 անձ բերման էին ենթարկվել: Այդ խառնաշփոթի արդյուքնում մի քանի անձ իրենց քվեաթերթիկն առանց կնիքվելու գցեցին քվեատուփը, ինչը նշանակում է, որ դրանք անվավեր են ճանաչվելու:
ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայողի կողմից հետիոտնին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։
Դեկտեմբերի 6-ին թիվ 9/16 ընտրատեղամասում լիազորված անձ Վարդգես Գասպարին այցելել է հարևանությամբ գտնվող 9/15 ընտրատեղամաս և խոչընդոտել նշված տեղամասի բնականոն աշխատանքը: Վ. Գասպարիին բազմիցս զգուշացվել է 9/15 ընտրատեղամասի նախագահի կողմից, սակայն նա նախազգուշացումներին չի ենթարկվել և շարունակել է իրավախախտումը:
Դեկտեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամպարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Ժամը 18:30-ի դրությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրեթե բոլոր դիտորդների նկատմամբ ճնշումները ավելի են ուժեղացել, ինչը անհնար է դարձնում ՀՔԱ Վանաձորի գրասենյակի դիտորդական առաքելությունը: