Victoria’s Secret-ի «հրեշտակները» մերկացել են՝ հանուն կոշիկի գովազդի
Victoria’s Secret-ի հայտնի սուպերմոդելներ Ջիջի Հաջիդը, Լիլի Օլրիջն ու Ջոան Սմոլսն ամբողջությամբ մերկացել են նոր՝ գայթակղիչ ֆոտոսեսիայի համար, որն արվել է դիզայներական Stuart Weitzman կոշիկի գովազդային արշավի համար, հայտնում է korrespondent.net-ը:
Հայտնի լուսանկարիչ Մարիո Տեստինոյի հեղինակած սև-սպիտակ լուսանկարում 20-ամյա Հադիդը, 30-ամյա Օլրիջն ու 27-ամյա Սմոլսն ամբողջությամբ մերկ են: Միմյանց գրկախառնված աղջիկները կրում են միայն Stuart Weitzman ոճային բարձրակրունկներ:
Կոշիկի տվյալ մոդելը ստացել է Nearlynudе անվանումը, 1 զույգն արժե 398 դոլար:
«Լավագույն կոշիկը, լավագույն թիմը, լավագույն օրը: Էլ ի՞նչ է հարկավոր»,- Instagram-ում գրել է Ջոան Սմոլսն իր էջում: