Բաժիններ՝

Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականում

Eurosport.de-ն կազմել է ընթացիկ մրցաշրջանում գերմանական Բունդեսլիգայի առաջին շրջանի խորհրդանշական հավաքականը, որտեղ ընդգրկել է նաև Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:

Մխիթարյանին խորհրդանշական հավաքականում են ընդգրկել նաև Whoscored և Transfermarkt կայքերը:

«Յուրգեն Կլոպի հեռանալուց հետո Մխիթարյանը վերածնվեց: Թոմաս Տուխելը կիսապաշտպանին ինքավստահություն հաղորդեց: Իսկ Օբամեյանգի հետ Մխիթարյանը պարզապես քանդում է մրցակցի պաշտպանությունը: 6 գոլն ու 11 գոլային փոխանցումն ինքնին խոսում է այդ մասին»,- նշվում է Eurosport.de-ում:

Սիրարփի Աղաբաբյան

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031