
«Ես ներողություն եմ խնդրում բոլորից, ում վիրավորել եմ». Թայսոն Ֆյուրի

Գերծանր քաշային կարգի WBA/WBO վարկածներով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին ներողություն է խնդրել իր կողմից բազմիցս արտասանված կտրուկ արտահայտությունների համար: Ավելի վաղ Ֆյուրին աչքի էր ընկնում կանանց և սեռական փոքրամասնությունների հասցեին հնչեցրած իր սկանդալային մտքերով:
«Ես շատ բաներ եմ ասել անցյալում, բայց ոչ մեկին վիրավորելու մտադրություն չեմ ունեցել: Ամեն ինչ հումորով է ասվել, ինձ համար դա խաղ է և ուրախություն: Ես անլուրջ մարդ եմ: Եթե ես ինչ-որ բան եմ ասել, որն ինչ-որ մեկին ցավ է պատճառել, ապա ես ներողություն եմ խնդրում այն բոլորից, ում վիրավորել եմ: Ես դա անելու մտադրություն չեմ ունեցել»,- Ֆյուրիի խոսքերն է ցիտում Boxing Scene:
Պատրաստեց Անի Գաբուզյանը