Բաժիններ՝

Խամիս Մասիմով. «Երբ սահմանին ծառայում էին տեղացիները, հրետակոծությունն ավելի քիչ էր»

tesankyun.am-ը գրում է. Դեկտեմբերի 17-ին Վրաստանի Մառնեուլիի շրջանի Թեքալի գյուղում կայացան հասարակական լսումներ «Հայաստան-Ադրբեջան, Ադրբեջան-Հայաստան, վստահության միջոցառումներ, դրանք պահանջո՞ւմ են քաղաքացիական մասնակցություն» թեմայով հասարակական լսումներ, որոնց ներկա էին Երեւանից, Նոյեմբերյանից, Ալավերդիից, Բաքվից, Ղազախից, Թովուզից, Աղստաֆայից, Թբիլիսիից, Մառնեուլիից, Ռուսթավիից մասնակիցներ:

Թեմայի վերաբերյալ զեկուցողներից մեկը՝ Ադրբեջանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ղազախ-Աղստաֆայի մասնաճյուղի նախագահ, Ղազախ քաղաքի հիվանդանոցի «Շտապ օգնության» ծառայության բժիշկ Խամիս Մասիմովն անդրադառնալով Տավուշի եւ Ղազախի սահմանագոտու բնակիչների միջեւ վստահության մթնոլորտի ստեղծմանը, սահմանում տիրող իրավիճակին՝ ասել է.

«Երբ սահմանում ծառայում էին տեղացի տղաները՝Ղազախից, Թովուզից, Աղստաֆայից, հրետակոծությունն ավելի քիչ էր, քան, երբ նրանց խառնեցին; Դա կառավարության կողմից հատուկ արվեց»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս