
Բենզեման, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Եվրո-2016-ին

«France football»-ը տեղեկացնում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Քարիմ Բենզեման, ամենայն հավանականությամբ, չի օգնի Ֆրանսիայի հավաքականին Եվրո-2016-ի ժամանակ: Սրա պատճառը հայտնի դեպքն է, որում մեղադրում են Բենզեմային: Հիշեցնենք, որ խոսքը «Լիոնի» կիսապաշտպան Մաթյո Վալբուենայից գումար շորթելու մասին է:
Ֆրանսիացիների մարզչական շտաբը կարծում է, որ այդ պատմությունից հետո հարձակվողի ներկայությունը բացասական կանդրադառնա թիմի մթնոլորտի վրա և կարող է տարաձայնություններ առաջացնել:
Այս տեղեկության մասին պաշտոնական հաստատումներ դեռևս չկան: Ֆրանսիայի ազգային հավաքականի մարզչական շտաբը չի մեկնաբանում այս լուրերը:
Սիրարփի Աղաբաբյան