Բաժիններ՝

Ես վշտացած եմ. Լուի Վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը ամփոփեց ԱՊԼ-ի 14-րդ տուրի «Լեսթերի» հետ խաղի արդյունքները (1:1):

«Ես վշտացած եմ: Ես զգացողություն ունեի, որ մենք կարող ենք հաղթել այս խաղը: Մենք 90 րոպե տիրում էինք նախաձեռնությանը, բայց բառացիորեն գոլ նվիրեցինք, քանի որ գիտեինք, որ «Լեսթերը» հակահարձակվող թիմ է, որ նրանք վտանգավոր են մեր անկյունայինների ժամանակ: Մենք չպետք է բաց թողնեինք այդ գնդակը:

Իհարկե, մենք ուրախ ենք, որ կարողացանք պատասխան գնդակը խփել, մինչև ընդմիջում գնալը: Երկրորդ խաղակեսում մենք ավելի շատ էինք տիրում նախաձեռնությանը, բայց չկարողացանք շատ գոլային պահեր ստեղծել: Շանս ուներ Դեպայը, գլխով հարված կատարեց Շվայնշտայգերը, մենք կարող էինք հաղթել:

Վարդիի ռեկորդը զարմանալի է և ֆանտաստիկ: Գոլ խփել 11 խաղերում անընդմեջ, դա ֆանտաստիկ է: Շատ քչերը կարող են դա անել»,- ասել է Լուի Վան Գալը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս