Բաժիններ՝

Ուղղակի չեմ կարող հավատալ. այսօր իրականացավ երազանքս. Թայսոն Ֆյուրի

Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին, ով հաղթանակ տարավ գերծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի նկատմամբ, չկարողացավ պահել արցունքները` մենամարտի արդյունքները լսելուց հետո:

«Այսօր իրականացավ իմ երազանքը: Ես 6 ամիս ամեն օր մարզվել եմ: Եվ հիմա ուղղակի չեմ կարող հավատալ նրան, ինչ կատարվեց:

Ինչպես Դուք հիշում եք, ես խոստացել էի երգել ռինգում Վլադիմիր Կլիչկոյին հաղթելու դեպքում: Ուրախությամբ կպահեմ խոստումս և կնվիրեմ երգը բոլոր իմ երկրպագուներին, բայց առաջին հերթին կնոջս»,- ասել է Ֆյուրին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30