Հայտնի է երեք երեխաների մոր մահվան պատճառը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.  2015 թվականի օգոստոսի 18-ին «Մոր եւ մանկան առողջության պահպանման» կենտրոնում, որը առավել հայտնի է Մարգարյանի հիվանդանոց անունով, կանացի խնդրով (արգանդի միոմա) լաբորոսկոպիկ վիրահատաթյան ենթարկված եւ 14 օր հետո, գիտակցության չգալով, մահացած Կարինե Աղաբեկյանի դատաբժշկական փորձաքննության արդյունքները հայտնի են։

«ժողովուրդ»–ը գրել էր, որ Վարդենիսի բնակիչ Կարինե Աղաբեկյանը օգոստոսի 19-ին ողջ-առողջ, իր ոտքով գնացել էր Մարգարյան հիվանդանոց՝ արգանդի միոման լաբորոսկոպիկ ճանապարհով հեռացնելու համար։ Նույնիսկ վիրահատությունից մեկ օր առաջ վոլեյբոլ էր խաղացել եւ պլանավորել էր վիրահատությունից մեկ օր անց խնջույքի մասնակցել։ Վերջինիս ամուսնու՝ Կամո Աղաբեկյանի խոսքով բժիշկ Գասպար յանը հայտնել էր, թե վիրահատությունը կտեւի 40 րոպե, սակայն այն տեւել էր 3 ժամ, որից հետո կնոջը եւս մեկ այլ վիրահատության էին ենթարկել, տարբեր օրգաններ վնասել եւ տեղափոխել «Էրեբունի» ԲԿ։ ԲԿ-ում 14 օր անգիտակից մնալով՝ Կարինե Աղաբեկյանը մահացել էր։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել Էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ բժշկական անփութություն, եւ նշանակվել դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքից անցել է 2 ամիս, եւ «ժողովուրդ»-ը ՀՀ քննչական կոմիտեից փորձեց պարզել, թե արդյո՞ք հայտնի են դատաբժշկական փորձաքննության եզրակացության արդյունքները։ Ի պատասխան մեր հարցման՝ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնել Էին. «2015թ. հոկտեմբերի 26-ին ստացվել է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, ըստ որի՝ մահվան պատճառ Է հանդիսացել բազմաօրգանային անբավարարությունը։ Կ. Ադաբեկյանին բժշկական օգնություն ցուցաբերելու ընթացքում հնարավոր բժշկական սխալ թույլ տալու հանգամանքը պարզելու ուղղությամբ կատարվում է քննություն, ներկայումս քննարկվում Է նաեւ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու հարցը»։

Մահացած կնոջ հարազատները բարձրաձայնում էին, որ Մարգարյան հիվանդանոցում կնոջ օրգանները վնասել են, ինչի պատճառով նա գիտակցությունը կորցրել է։ Եւ հիմա նշանակված փորձաքննությամբ եւս պարզվել է, որ օրգանները վնասված են եղել, ուստի հիմա նախաքննություն իրականացնող մարմինն էլ պետք է պարզի, թե կնոջ օրգանների անբավարարությունն ինչ պատճառով է եղել՝ բժիշկների անփութության հետեւանքո՞վ, թե՞ ոչ։ Հավանաբար դա կպարզվի ՀՀ քննչական կոմիտեում ձեւավորված հանձնաժողովային փորձաքննությունից հետո։ Եւ այդտեղ հարց է մնում արդյո՞ք հանձնաժողովային փորձաքննության անդամները կհամարձակվեն դուրս գալ Գեորգի Օկոեւի դեմ։ Ամեն դեպքում, հաշվի առնելով եախորդ փորձերը՝ կարելի է ասել, որ այսօրինակ փորձաքննությունները միտում ունեն ձգձգել գործը, իսկ վերջում բժիշկներին «ջրից չոր հանել»։

Հիշեցնենք, որ Մարգարյան հիվանդանոցում հուլիսի 27-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով եւս անընդմեջ փորձաքննություններ են նշանակում, ու մինչ օրս հայտնի չէ, թե ով է պատասխանատու նրա մահվան համար։

Տարբեր ԲԿ-ներում մահվան դեպքերով՝ մշտապես փորձաքննությունների, եշանակմամբ գործը կոծկելու հարցի շուրջ «ժոդովուրդ»-ը զրուցեց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հետ։

– Oգոստոսի 18-ին Մարգարյան հիվանդանոցում երեք երեխաների մոր՝ Կարինե Աղաբեկյանի մահվան դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կինը մահացել է օրգանների անբավարարությունից։ Հիմա էլ քննարկվում է հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու հարցը։ Ինչքա՞ն պետք է շարունակվեն այդ փորձաքննությունները, որոնք, ի վերջո, ծառայում են միայն բժիշկների ջրից չոր դուրս գալուն։

– Ոչ թե արհեստական են դա անում, այլ այդպիսի ընթացակարգ կա, եթե այնտեղ խնդիրներ են լինում, եւ քննչական մարմինները պահանջում են հանձնաժողովային վերլուծություն, ստեղծվում է հանձնաժողովը, որը տալիս է իր փորձագիտական վերլուծությունը։ Միշտ այդպես է եղել, նոր բան չի փոխվել, եւ ամեևակարեւորը անաչառության եւ արհեստավարժության սկզբունքը պահպանվում է։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս