Բաժիններ՝

Սպորտային աշխարհի ռեակցիան Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների կապակցությամբ

Փարիզում տեղի ունեցած դժբախտության կապակցությամբ ցավակցություններ են հայտնել 100 հազարավոր մարդիկ, այդ թվում նաև հայտնի սպորտսմեններ:

Ցանցի օգտատերերի մեծ մասը միացել են «Աղոթում ենք Փարիզի համար» (#PrayForParis) հեշ-թեգին, որը տարածվել է կայծակնային արագությամբ:

Կարոլին Վոզնյացկի. «Իմ մտքերը և աղոթքները Փարիզի բնակիչների հետ են»:

Դիդիե Դրոգբա. «Փարիզ: Միշտ իմ սրտում ես»:

Թիերի Անրի. «Ես վախեցած եմ Փարիզում կատարվածից: Իմ մտքերը հիմա այդ դժբախտության անմեղ զոհերի հետ են»:

Ջերոն Բոատենգը եղել է «Սթար Դե Ֆրանսի» դաշտում, երբ տեղի են ունեցել պայթյունները:

Եվգենի Կաֆելնիկով. «Փարիզ, ես քեզ հետ եմ: Ինչպես և ամբողջ Ռուսաստանը»:

Ուսեին Բոլտ. «Այնքան տխուր է լսել Փարիզում կատարված հարձակումների մասին: Իմ մտքերը զոհերի և նրանց մտերիմների հետ են»:

Սամիր Նասրի. «Չկան խոսքեր, այս բարբարոսությունը նկարագրելու համար: Իմ ցավակցությունները զոհվածների ընտանիքներին»:

Նիկոլյա Բատյում. «Փարիզ, մնա ուժեղ»:

Ջուզեպպե Ռոսսի. «Ինչու՞: Ինչու պետք է դա տեղի ունենար»:

Մարիո Գյոթսե. «Անմիտ դժբախտություն: Իմ աղոթքները զոհերի և նրանց ընտանիքների հետ են»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս