
Ադելը հարբած գրառումներից հետո զրկվել է Тwitter-ում գրառումներ կատարելուց

Երգչուհի Ադելը հաստատել է լուրերն այն մասին, որ մենեջերներն իրեն արգելել են օգտվել Twitter-ի իր օգտահաշվից՝ այնտեղ ոչ սթափ վիճակում գրառումներ կատարելուց հետո, հայտնում է The Independent-ը:
«Ես այլևս չեմ խմում: Բայց երբ Twitter-ը նոր էր բացվել, ոչ սթափ վիճակում գրառումներ եմ կատարել ու, անկեղծ ասած, չափն անցել եմ: Այնպես որ իմ մենեջմենթը վարձել է երկու մարդկանց, որոնք նայում են իմ բոլոր թվիթները»,- խոստովանել է երգչուհին:
Ադելը նաև հավաստիացրել է, որ նախկինի պես՝ ինքն է գրում թվիթները, սակայն չի կարող դրանք հրապարակել, մինչև կրկնակի չխմբագրվեն ու հավանության չարժանանան մամուլի գործակալների կողմից: