Բաժիններ՝

Ռուբեն Հայրապետյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել Վանաձորում

ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը երեկ աշխատանքային այցով Վանաձորում ծանոթացավ կառուցվող ֆուտբոլի ակադեմիայի շինարարական վերջին փուլի աշխատանքներին, արհեստական և բնական խոտածածկերով խաղադաշտերի իրավիճակին, ակադեմիայի շենքի հարդարման գործընթացին և բոլոր այն խնդիրներին, որոնք կապված են ֆուտբոլային նոր ենթակառուցվածքի շահագործման հետ: 

Դեռևս ապրիլ ամսին տեղի ունեցած ՀՖՖ ժողովում ՀՖՖ նախագահը հայտարարեց, որ ամիսների ընթացքում շահագործման կհանձնվի Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան, որը մեծ խթան կհանդիսանա մարզերում ֆուտբոլի և մասնավորապես մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման համար: Առաջիկայում Վանաձորի ֆուտբոլի ակադեմիան հանդիսավորապես կհանձնվի շահագործման, որը նշանակում է, որ մարզի և քաղաքի հարյուրավոր երեխաներ տասնամյակներ անց հնարավորություն կունենան ժամանակակից ֆուտբոլային միջազգային չափորոշիչներին համապատասխանող պայմաններում զբաղվել ֆուտբոլով:

Մի քանի ժամ տևած աշխատանքային այցի ավարտին ՀՖՖ նախագահը տարբեր ստորաբաժանումների պատասխանատուներին կոնկրետ հանձնարարականներ տվեց ֆուտբոլային այս նոր ենթակառուցվածքի վերջնական շահագործման խնդիրների հետ կապված:

Vanadzor academy-7 Vanadzor academy-5 Vanadzor academy-4

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս