Բաժիններ՝

Շների ամենաթանկ ցեղատեսակները

Համաձայն ժողովրդական ասացվածքի շունը մարդու բարեկամն է: Անխոս դա այդպես է: Նրանք կարող են լինել լավ պահապաններ, օգնականներ տնտեսությունում և որսի ժամանակ, ինչպես նաև կարող են անսահման քանակության դրական էմոցիաներ նվիրել իրենց տերերին:

Որոշները գերադասում են պահել սովորական շուն, իսկ որոշներն էլ ցանկանում են տանն ունենալ հազվագյուտ և մաքուր ցեղատեսակի շուն, որոնց գինը բավականին տպավորիչ է: Գոյություն ունեն մի շարք գործոններ, որոնք շանը դարձնում են թանկարժեք:

Դրանցից գլխավորները հանդիսանում են ցեղատեսակի հազվագյուտությունը և մաքրությունը, պարգևների և տիտղոսների քանակը, առողջական վիճակը և շան էքստերիերը:

Ձեզ ենք ներկայացնում աշխարհում շան ամենաթանկ ցեղատեսակների թոփ-20-ը:

1. Տիբեթյան Մաստիֆ

Տվյալ ցեղատեսակի շան ձագի միջին արժեքը կազմում է 2000-8000 դոլար: Տիբեթյան Մաստիֆ ցեղատեսակի ներկայացուցիչներից մեկը դարձել է աշխարհի ամենաթանկ շունը, որի համար չինացի քարածխային մագնատը վճարել է 1.5 մլն դոլար: 1_640x480

2. Լիոն Բիշոն

Ֆրանսիական դեկորատիվ ցեղատեսակ, որի ձագերը կարելի է ձեռք բերել 2000-7000 դոլարով: 2_640x740

3. Փարավոնյան շուն

Որսորդական շների ցեղատեսակ, որոնց պատմությունը սկսվում է 5 հազար տարի առաջ, Հին Եգիպտոսից: Այս ցեղատեսակի շան գինը 1000-7000 դոլար է: 3_640x765

4. Աֆֆենպինչեր

Գերմանական փոքրիկ շների հին ցեղատեսակ, որոնց գինը 1500-4000 դոլար է: 4_640x514

5. Թայլանդական Ռիջբեկ

Թայլանդի ազգային որսորդական ցեղատեսակ: Գինը` 800-4000 դոլար:5_640x976

6. Պոմերանյան Շպից

Գերմանական փոքր շների դեկորատիվ ցեղատեսակ: Ձագերի գինը` 700-4000 դոլար: 6_640x480

7. Ակիտա-Ինու

Շների ծառայողական ցեղատեսակ: Նրանց հայրենիքը համարվում է Ճապոնիան: Ակիտա-Ինուի ձագերին կարելի է ձեռք բերել 1000-3500 դոլարով:7_640x426

8. Չինական Չունցին

Շատ հազվագյուտ, պրակտիկորեն վերացող շան ցեղատեսակ: Չունցինի ձագերի գինը կարող է հասնել 3500 դոլարի: 8_640x480

9. Նորֆոլկ Տերիեր

Անգլիական որսորդական շների ցեղատեսակ: Ձագերի գինը` 1000-2500 դոլար: 9_640x480

10. Սալյուկի (պարսկական Քերծե)

Ընտելացված շների հինավուրց ցեղատեսակներից մեկը: Գինը` 800-2500 դոլար: 10_640x480

11. Քինգ Չարլզ Սպանիել

16-րդ դարում անգլիացի շնագետների կողմից բուծված ցեղատեսակ: Գինը` 800-2500 դոլար: 11_640x560

12. Բիվեր Յորկշիրյան Տերիեր

Դեկորատիվ շների համեմատաբար նոր ցեղատեսակ, որոնք առաջացել են Գերմանիայում: Ձագերի գինը` 700-2500 դոլար: 12_640x457

13. Անգլիական Բուլդոգ

Կրում է Անգլիայի ազգային շան կոչումը: Գինը` 600-2500 դոլար: 13_640x400

14. Իռլանդական Գելխեղդ

Որսորդական շների ցեղատեսակ, որը համարվում է աշխարհի ամենախոշոր շներից մեկը: Գինը 1300-2300 դոլար: 14_640x426

15. Կոմոնդոր

Հունգարացիները հավատում են այլ լեգենդին, որ այս ցեղատեսակը առաջացել է ոչարի և գայլի «ամուսնությունից»: Գինը` 1200-2000 դոլար: 15_640x426

16. Յորկշիրյան Տերիեր

Յորկշիր կոմսությունում բուծված ամենափոքր ցեղատեսակներից մեկը: Գինը` 800-2000 դոլար: 16_640x467

17. Սամոյեդ

Ռուսական այս ցեղատեսակին հաջողվել է մոտ 3 հազար տարի պահպանել իր արտաքին տեսքը: Գինը 600-1800 դոլար: 17_640x508

18. Չաու Չաու

Աշխարհի հինավուրց ցեղատեսակներից մեկը, որոնց զտարյուն գիծը պահպանվել է բուդդայական տաճարներում: Գինը` 600-1700 դոլար: 18_640x453

19. Բարդեդ Կոլլի

Շոտլանդական հովվաշների հինավուրց ցեղատեսակներից մեկը: Գինը` 800-1500 դոլար: 19_640x480

20. Բիշոն Ֆրիզե

Ֆրանսիական փոքր շների դեկորատիվ ցեղատեսակ, որոնց մասին հայտնի է դարձել մի քանի դար առաջ: Գինը` 500-1500 դոլար: 20_640x868

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս