
Հրաշալի դիմակներ մազերի ծայրերի համար

Թթվասերով դիմակ
- 1ճ/գ յուղոտ թթվասեր
- 1ճ/գ ձիթապտղի յուղ
Բոլոր բաղադրիչները խառնեք և գլուխը լվանալուց 1 ժամ առաջ քսեք մազերի ծայրերին:
Մեղրով դիմակ
- 1ճ/գ մեղր
- 1ճ/գ նշի յուղ
Մեղրը տաքացնել ջրի գոլորշու վրա, ավելացնել յուղն ու լավ խառնել: Ստացված զանգվածը քսել մազերին և պահել մեկ ժամ: Ապա լվանալ մազերը՝ սովորականի պես:
Ձվի դեղնուցով դիմակ
1 ձվի դեղնուց
1ճ/գ գերչակի յուղ
Բոլոր բաղադրիչները խառնել, ստացված զանգվածը քսել մազերի ծայրերին լողանալուց 1 ժամ առաջ, ապա զգուշորեն լվանալ շամպունով:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը