Կործանված Airbus 321-ի ուղևորների մարմինները տեղափոխում են Կահիրե
Այսօր Եգիպտոսում կործանված ռուսական «Կոգալիմավիա» ավիաընկերությանը պատկանող Airbus 321-ի զոհերի մարմինները Սինայի թերակղզուց սկսել են տեղափոխել Կահիրե, հայտնում է Sputnik գործակալությունը:
ԶԼՄ-ներում տեղեկություններ են հայտնվել շտապօգնության մեքենաների մասին, որոնք մոտենում են դիահերձարանի շենքին:
Հիշեցնենք, որ Airbus 321-ը չվերթ էր իրականացնում Շարմ-էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ: Ինքնաթիռը դուրս էր եկել Եգիպտոսից այսօր տեղի ժամանակով ժ. 6.51-ին, 23 րոպե անց անհետացել ռադարներից:
Կործանված Airbus ինքնաթիռում գտվել է 200 մեծահասակ ուղևոր ու 17 երեխա: Ինքնաթիռում եղել են 217 ուղևոր և անձնակազմի 7 անդամները:
Սինայի ադմինիստրացիայում ավելի վաղ նշել են, որ ինքնաթիռը աղետի է ենթարկվել Էլ-Կանտալ ու Էլ-Լաքսիմ շրջանների միջև ընկած լեռներում:
Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանության տեղեկություններով՝ բոլոր ուղևորները զոհվել են: