«Կարմիր խնձորի» ավանդույթը արդյոք հնացած չէ՞, դա չի ոտնահարո՞ւմ կանանց իրավունքները և ինչո՞ւ նման բան չի պահանջվում նաև տղամարդուց
– Չե՞ք կարծում, որ երբ եկեղեցում պսակադրվելուց հոգևորականը կնոջը հարցնում է՝ հնազա՞նդ ես, ոտնահարում է կանանց իրավունքները: Եվ ժամանակակից աշխարհում կարմիր խնձորի ավանդույթը արդյո՞ք հնացած չէ և կրկին չի ոտնահարում կանանց իրավունքները: Ինչո՞ւ նման բան չի պահանջվում նաև տղամարդուց:
– Իրականում այդ հնազանդ լինել բառը ամենևին չի ոտնահարում կանանց իրավունքները: Այդ ֆեմինիստական շարժումը հորինվածք է, չկա կանանց իրավունքների ոտնահարում, կան պարզապես ազգային, տեղային սովորություններ, որոնք հասարակության անդամներին որոշակի իրավունքներ են տալիս կամ էլ չեն տալիս: Երբ տղամարդը եկեղեցում հայտատարարում է, որ տեր է, դա ամենևին չի նշանակում որ նա կնոջ տիրակալը կամ բռնակալը դարձավ: Տեր լինել նշանակում սիրել, հոգ տանել, խնամել, ինչպես որ մեր Տերն է դա անում մեր նկատմամբ:
Բոլոր մարդիկ այսպես թե այնպես արդեն հավասար են Քրիստոս Հիսուսով, և բոլորը Նրանով քրիստոնյա են կոչվում: Ինչ մնում է կարմիր խնձորի ավանդույթին, ապա ասեմ, որ բոլոր կրոններում, կամ գրեթե բոլոր, քրիստոնեության մեջ ի մասնավորի, խրախուսվել և ջատագովվել կուսությունը, մարմանական և հոգևոր մաքրությունը, և այդ վիճակով ամուսնական առագաստ մտնելը: Ամենևին պարտադիր չէ կարմիր խնձորի արարողությունը կատարել այնպես, ինչպես դա արվում էր ժամանակին: Դա եկեղեցու հետ կապ չունի, սակայն մաքրությունը միշտ ողջունելի է:
Օրհնությամբ` Տ. Շմավոն քահանա Ղևոնդյան
qahana.am