Բաժիններ՝

Դիմակ՝ չոր, վնասված մազերի համար

Եթե մազերը հաճախակի հարդարելուց հետո կորցրել են իրենց բնական փայլն ու փափկությունը, ապա ժամանակն է վերակենդանացնել մազերը. այդ հարցում ձեզ կօգնի չոր և վնասված մազերի համար նախատեսված այս հրաշալի դիմակը:

Դիմակի բաղադրատոմսը պարզ է, ձեզանից կպահանջվեն՝

  • Կես բաժակ կեֆիր
  • 1ճ/գ ցանկացած բուսական յուղ
  • 1թ/գ ջրիկ մեղր
  • 1թ/գ մազերի բալզամ
  • 2-3ճ/գ կարտոֆիլի օսլա

Բաղադրիչները պետք է խառնել միմյանց և ստանալ թթվասերի նման զանգված: Ամբողջը տաքացնում ենք ջրի գոլորշու վրա, զանգվածը քսում ենք լվացած և սրբիչով չորացրած մազերին, վրայից հատուկ գլխարկով և սրբիչով փաթաթում ենք: Դիմակը պետք է պահել կես ժամից ոչ պակաս: Սովորաբար լավագույն արդյունքի համար կարող եք 1 ժամ պահել: Դիմակից հետո շամպունով լվացեք մազերը, աշխատեք շամպունը քսել միայն արմատներին, ծայրերին շամպուն թող չկպչի:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս