Բաժիններ՝

«Ռոնալդուն լավագույնն է աշխարհում, և «Ռեալը» չի վաճառում նրան». Զինեդին Զիդան

Մադրիդյան «Ռեալը» չի պատրաստվում տրանսֆերի հանել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին: Այդ մասին հաղորդել է «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

«Վերջին տարիներին Ռոնալդուն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է, և նա ինքն այդ մասին գիտի: Բայց դա չի նշանակում, որ նա քրնաջան չի աշխատում և չի ցանկանում անընդհատ կատարելագործել իր խաղը: Նա վստահ է իր վրա` պայմանավորված նրանով, որ գիտի, թե ինչքան ուժեղ է ինքը: Ռոնալդուն տրանսֆերի չի հանվի»,- Զիդանին ցիտում է Shortlist-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստին մտադիր է ձեռք բերել «ՊՍԺ»-ն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս