Բաժիններ՝

Հայտնի են լեհական Սեյմի ընտրությունների պաշտոնական արդյունքները

Յարոսլավ Կաչինսկու «Օրենք և արդարություն» պահպանողական կուսակցությունը Լեհաստանի խորհրդարանում ստացել է մանդատների մեծ մասը, հայտնում է Reuters-ը:
Այս մասին են վկայում ընտրությունների պաշտոնական արդյունքները:
Կուսակցությունը ստացել է ձայների 37,6%-ը, ինչը նրանց տալիս է խորհրդարանում 235 աթոռ ունենալու հնարավորություն:
Երկրորդ տեղն զբաղեցրած «Քաղաքացիական հարթակը» երկրի վարչապետ Էվա Կոպաչի գլխավորությամբ ստացել է ձայների 24,1%-ը կամ 138 պատգամավորական աթոռ:

Նշենք, որ այդկերպ «Օրենք և արդարություն» կուսակցությունը Սեյմում կազմում է բացարձակ մեծամասնություն:

Դա լավագույն արդյունքն է, որը երբևէ ցուցաբերել է ինչ-որ կուսակցություն Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում՝ 1989 թվականից ի վեր:
Առանցքային հարցերից մեկը, որը քննարկվում էր նախընտրական քարոզարշավի ընթացքում, փախստականների հետ կապված եվրոպական ճգնաժամն էր: Թեև Լեհաստանի կառավարությունը համաձայնել էր ընդունել 7 հազար փախստականի, «Իրավունք ու արդարություն» կուսակցությունն ու այլ ընդդիմադիր կուսակցություններ դեմ էին հանդես գալիս այդ քայլին:

«Իրավունք ու արդարություն» կուսակցությունը խոստացել է ավելացնել կենսաթոշակներն ու նվազեցնել հարկերը, ինչպես նաև աջակցում էր աբորտների ու արհեստական բեղմնավորման արգելքին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս