Բաժիններ՝

ԱՄՆ Սենատում լսումներ կանցկացվեն Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Հոկտեմբերի 28-ին ԱՄՆ Սենատում տեղի կունենան քննարկումներ Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների հարցի վերաբերյալ, տեղեկացնում է Turan-ի թղթակիցը Վաշինգտոնից:

«Մարդու իրավունքները Ադրբեջանում ընտրությունների նախօրեին»: Այսպես է կոչվում կայանալիք քննարկումները, որոնք նախաձեռնել են սենատորներ Մարկ Քըրքն ու Քրիս Կունսը, ինչպես նաև մի շարք միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ:
Տվյալ նախաձեռնությունը հարուցվել է Ադրբեջանում շարունակական բռնաճնշումներով ու մարդու իրավունքների խախտման դեպքերով, քաղաքացիական հասարակության ճնշմամբ նոյեմբերի 1-ին երկրում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ:

Մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը ենթարկվել է աննախադեպ ճնշումների ու ոչնչացման՝ ավելի քան մեկ տասնյակ լրագրողներ ու քաղաքացիական հասարակության ակտիվիստներ, քաղաքական գործիչներ ու կրոնական գործիչներ են հայտնվել ճաղերի հետևում:

Միջոցառմանը հրավիրվել են մասնակցել Արիֆ ու Լեյլա Յունուսների աղջիկը՝ Դինարա Յունուսը, Բաքվում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի (NED) ներկայացուցիչ Միրիան Լանսկոյը, Freedom House-ի ներկայացուցիչ Թամարա Գրիգորևան:

Միջոցառման մոդերատորը ԱՄՆ պետքարտուղարի նախկին տեղակալ Դևիդ Կրամերն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս