Բաժիններ՝

Ընդմիշտ ազատվեք ցելյուլիտից

Նարնջի կեղևի նմանվող մաշկը տարածված երևույթ է աշխարհի բոլոր կանանց մոտ: Այս երևույթն ի հայտ է գալիս ջրի, ճարպերի և մաշկի տակ տարրերի կուտակման արդյունքում: Բարեբախտաբար, կարող եք հեշտությամբ ազատվել ցելյուլիտից՝ ջրային դիետայի միջոցով:

Ջրային դիետան ներառում է թարմ բանջարեղենների, ձկան, քիչ կալորիականությամբ մսի, ձվի և յոգուրտի սննդակարգ: Եթե քաղց եք զգում՝ կարող եք խնձոր ուտել: Այս դիետան պահանջում է հացից, մակարոնեղենից և քաղցրավենիքից հրաժարում: Օրական 2-2,5լ ջուր խմեք՝ սկսած առավոտվանից:

Մեկ շաբաթ անց

Հնարավոր է՝ փքվածության զգացողություն ունենաք, սակայն մի անհանգստացեք, դա մեծ քանակությամբ ջրի օգտագործումից է: 3-4 օր անց փքվածությունը կանցնի: Ավելի քիչ քաղցածություն կզգաք, քանի որ ջուրն ամբողջ օրվա ընթացքում հագեցած է պահում:

Կարդացեք նաև

2 շաբաթ անց

Ակտիվություն կզգաք: Միակ խնդիրն այն է, որ հաճախակի միզարձակման պահանջ կունենաք, բայց մի անհանգստացեք, այս ճանապարհով կհեռացնեք տոքսիններն օրգանիզմից: Այն կլավացնի մարսողությունն ու կխթանի աղիների աշխատանքը:

3 շաբաթ անց

Ավելի լավ կզգաք ձեզ և առնվազն 2 կիլոգրամ կկորցնեք: Ինչպես նաև կլավանա ձեր ֆիզիկական վիճակը, մարմնի կազմվածքն ակնհայտորեն կփոփոխվի:

4 շաբաթ անց

Կարող եք այս դիետայի շնորհիվ 4 կիլոգրամ նիհարել, քանի որ մեծ քանակությամբ ջուր եք օգտագործում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս