Միջազգային հանրությունը պետք է ուշադրություն դարձնի ԼՂ հարցի քաղաքական որոշման անհրաժեշտության վրա. Լամբերտո Զանիեր
Վերջին շրջանում մեծացել է անկայունությունը Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Այսպես է APA գործակալության հարցին պատասխանել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերը: Նա ընդգծել է, որ հարկավոր է քաղաքական ուշադրություն դարձնել այդ հարցի վրա:
«Միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի ազդեցությունը երկու կողմերի վրա ու ուշադրություն դարձնի Լեռնային Ղարաբաղի հարցի քաղաքական որոշման անհրաժեշտության վրա»,- հայտարարել է Զանիերը:
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը նաև տեղեկացրել է, որ կա հատուկ ենթախումբ, որը զբաղվում է այդ տարածաշրջանի մոնիթորինգով ու նախապատրաստել է միջոցառումների որոշակի հավաքածու, որը հարկավոր է իրականացնել:
«Հարկավոր է ստեղծել հատուկ մեխանիզմներ, որպեսզի երկու կողմերը կարողանային ավանդ ունենալ այդ հարցի լուծման մեջ: Առանձնահատուկ անհանգստություն է հարուցում ծանր զինատեսակների կիրառումը: Հասունացել է ժամանակը քաղաքական նախաձեռնությունների համար»,- հայտարարել է նա:
Հիշեցնենք, որ Զանիերը հայտնել է նաև, թե ԵԱՀԿ-ում հույս ունեն, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումը Լեռնային Ղարաբաղում ստեղծված վիճակի վերաբերյալ տեղի կունենա այս աշնանը: Մինչ այդ սպասվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ևս մեկ հանդիպում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: