
plus-size մոդել Էշլի Գրեմը ցուցադրել է ներքնազգեստի սեփական հավաքածուն

Հայտնի plus-size 28-ամյա մոդել Էշլի Գրեմը Նյու Յորքի Նորաձևության շաբաթում ցուցադրել է ներքնազգեստի սեփական հավաքածուն՝ նախատեսված գիրուկ կանանց համար: Հավաքածուն ստեղծվել է կանադական Addition Elle բրենդի հետ համատեղ, հայտնում է Elle-ը:
Աղջիկն անձամբ է մասնակցել ցուցադրությանը՝ ներկայացնելով սև գույնի երկու սեքսուալ ժանյակե հավաքածուներ:
Ցուցադրությանը մասնակցել է պլյուս չափի մոդել Սաբինա Կառլսոնը: