Բաժիններ՝

ՌԴ ու Եգիպտոսի նախագահները հեռախոսով քննարկել են մերձավորարևելյան վերջին իրադարձությունները

Մերձավոր արևելքում տեղի ունեցող իրադարձություններն ու Մոսկվայի ու Կահիրեի երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր են քննարկվել երեկ ՌԴ ու Եգիպտոսի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի նախագահի գրասենյակին:

Հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրների ղեկավարները խոսել են «երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման ֆոնին արդեն իսկ ձեռք բերված առաջընթացի մասին»: Զրույցի թեմա են դարձել Մերձավոր արևելքում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

«Նախագահ Աս-Սիսին ընդգծել է տարածաշրջանում ճգնաժամերի քաղաքական կարգավորման ձեռքբերումը, որպեսզի հաստատվի անվտանգություն ու կայունություն»,- ասվում է մամլո հաղորդագրությունում:

Եգիպտոսի նախագահի խոսքով՝ մերձավորարևելյան տարածաշրջանը ներկայում կանգնած է մի շարք մարտահրավերների առաջ, այդ թվում՝ ահաբեկչության, որին դիմակայելու համար հարկավոր է համալիր լուծում, որը կհամաձայնեցվի միջազգային հանրության հետ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս