Բաժիններ՝

Ոստիկանները չեն ճանաչել Արամ Մանուկյանին, փորձել են բերման ենթարկել

Այսօր ԱԺ ընդմիջման ժամանակ ՀԱԿ պատգամավորներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը հանդիպեցին ԱԺ դարպասների մոտ բողոքի ակցիա իրականացնող «Չեք անցկացնի» նախաձեռնության անդամների հետ: Նրանք ցանկանում էին պաստառ փակցնել ԱԺ դարպասներին, սակայն ոստիկանները չէին թույլատրում՝ ասելով, որ դրա համար պետք է համապատասխան իրազեկում ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, որի ժամանակ ոստիկանները Արամ Մանուկյանին փորձում էին բերման ենթարկել:

Սակայն քիչ անց Արամ Մանուկյանը ետ վերադարձավ: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ է տեղի ունեցե: Նրա խոսքով՝ ոստիկանները թերևս չեն ճանաչել Արամ Մանուկյանին: «Նման բան չի եղել: Երևի ոստիկանները չեն ճանաչել Արամ Մանուկյանին, ու դրա համար էլ տարել են»,- ասաց Վ. Օսիպյանը: Նրա խոսքով՝ Արամ Մանուկյանը նստել է ոստիկանական մեքենան, իսկ երբ ինքն խնդրել է, որ իջնի՝ Մանուկյանը հրաժարվել է. «Ասացի՝ եթե չիջնեք, ես ստիպված կլինեմ ձեզ իջեցնել մեքենայից, ինչից հետո Արամ Մանուկյանն իջել է»:

A protest action against constitutional reforms took place in front of the RA National Assembly, some people were arrested

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս