Արմեն Մուրադյանը հերքում է, թե Աբովյանի ծննդատանը մահացած երեխային դրել են մոր կրծքին

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հերքեց լուրերը, թե Աբովյանի հիվանդանոցի ծննդատանը մահացած երեխայի դին դրել են մոր կրծքին:

«Յուրաքանչյուր նման դեպքը հատում է բոլոր հնարավոր ցինիզմի սահմանները»,- ասաց Ա.Մուրադյանը:

Նա հայտարարեց, թե վիճակագրական տվյալներով մանկական մահացությունը նվազում է: Սակայն, ըստ նախարարի, այլ բան է, որ հասարակությունը բարձր պահանջներ է ներկայացնում և դա բնական է: Ա.Մուրադյանի խոսքով՝ ոլորտը չափագրվում է. «Այսօր հակված ենք մեր ուժերը ուղղել դեպի միջազգային որակ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս