
«Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում, Ծովագյուղի մոտակայքում կկազմակերպվի հանրային լողափ

«Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում, Ծովագյուղի մոտակայքում կկազմակերպվի հանրային լողափ: Այս մասին որոշումն այսօր ՀՀ կառավարության նիստում արժանացավ գործադիրի հավանությանը:
ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը տեղեկացրեց, որ լողափը մոտ է երկաթուղային կայարանին և հարմար է հանգստացողների համար: Լողափի տարածքը 9 հեկտար է: