Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում կարող է փոխվել ստատուս-քվոն. Stratfor
Stratfor հետազոտական կենտրոնն իր նոր զեկույցում պնդում է, որ մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում կարող է փոխվել ստատուս-քվոն:
Ինչպես փոխանցում է Minval.Az-ը, Stratfor-ի վերլուծաբանները պնդում են, որ Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունը լուրջ փոփոխություններ է կրում:
«Մոտ ապագայում Լեռնային Ղարաբաղում կարող է փոխվել ստատուս-քվոն։ 1994 թվականին հրադադարի ռեժիմի հաստատումից հետո այս տարածքը փաստացի գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո, կոնֆլիկտը սառեցվել է, իսկ հիմա Ռուսաստանը կարող է խաղաղապահ զորքեր մտցնել Լեռնային Ղարաբաղ»,- գրում է Stratfor-ը:
Կենտրոնի վերլուծաբանները կարծում են, որ Ադրբեջանի կառավարությունը կարող է գաղտնի համաձայնության գալ, որի համաձայն՝ Լեռնային Ղարաբաղում կհայտնվեն ռուս խաղաղարարներ: Դա, իր հերթին, թույլ կտա ապագահում այդ տարածքները վերադարձնել Բաքվի հսկողության ներքո:
«Ներկայում Հայաստանի տարածքում առանց այդ էլ կա 5000 ռուս զինծառայող, իսկ Երևանն ամբողջությամբ կախված է Ռուսաստանից»,- գրում է Stratfor-ը՝ ընդգծելով, որ Ռուսաստանը վարում է իր սահմաններն ամրապնդելու քաղաքականություն: