
«Էսպանյոլ» – «Ռեալ» 0:6. Կրիշտիանու Ռոնալդուն պենտա տրիկ ձևակերպեց և դարձավ Լա Լիգայում «Ռեալի» լավագույն ռմբարկու

Մադրիդյան ակումբի պորտուգալացի հարձակվողը «Էսպանյոլի» դեմ խաղում պենտա տրիկ ձևակերպեց:
«Էսպանյոլի» հետ խաղից հետո (6:0) Լա Լիգայում Կրիշտիանու Ռոնալդուի խփած գնդակների թիվը հավասարվեց 230-ի, այն դեպքում, երբ «Ռեալի» նախորդ ռեկորդակիր Ռաուլը խփել է 228 գնդակ:
Ընդ որում, պորտուգալացին համեմատած մադրիդյան ակումբի լեգենդար ավագի հետ, անց է կացրել է ավելի քան կրկնակի անգամ քիչ հանդիպում. 203-ն ընդեմ 550-ի:
Մոտակա խաղերի ժամանակ Ռոնալդուն կարող է դառնալ «Ռեալի» բացարձակ ռմբարկու: Այս պահին Ռոնալդուն խփել է 318 գնդակ` 5 գնդակով ավիլի քիչ քան Ռաուլը (323):
Պատրաստեց Անի Գաբուզյանը