Ինչպե՞ս է ստեղծվել հեռախոսի ստեղնաշարը
Դուք երբեք չե՞ք մտածել այն մասին, թե ինչո՞ւ են հեռախոսի ստեղնաշարի կոճակները նման կերպ դասավորված: Ստեղնաշարի կոճակների դասավորվածության ներկայիս ստանդարտ ձևը արտադրողները մտածել են 50-ական թվականներին: Այդ հարցում որոշիչ դեր է ունեցել ամերիկյան AT&T ընկերության հետազոտությունը, որը հրապարակվել է Bell Systems Technical Journal ամսագրում, 1960թ.:
Ընդհանուր առմամբ AT&T ընկերությունում կոճակների դասավորվածության 16 ձև են մտածել:
Ընկերության փորձագետները ուսումնասիրել են առաջարկված տարբերակներից յուրաքանչյուրը, թեստավորել են հեռախոսի կոճակներով թվերը հավաքելու արագությունը, քանակը:
Ինչպես պարզ դարձավ, ըստ այդ ցուցանիշների՝ օպտիմալ ձևերը հանդիսանում են 2 ուղղահայաց կամ հորիզանական շարքերով տարբերակները, որոնցից յուրաքանչյուրում կան 5 կոճակներ. քառակուսի համակարգի 3×3 կոճակների տեղաբաշխումը, գումարած ևս մեկ կոճակ ներքևից, ինչպես նաև այսպես կոչված ևս 2 շրջանաձև տարբերակներ, որոնք կհուշեին թվերի տեղադրությունը հեռախոսների վրա: Հետո «մրցակցությունից» դուրս մնաց երկու ուղղահայաց շարքերով կոճակների դիզայնը: Չնայած օգտատերերի համար դրա ձևական հարմարությանը՝ փորձարկման մասնակիցները նշեցին, որ իրենց դուր չի գալիս, թե ինչ տեսք ունի այդ տարբերակն արտաքինից:
AT&T-ի ինժիներներն իրենց հերթին հայտարարեցին, որ շրջանաձև տարբերակներնն այդքան էլ չեն «սազում» իրականում գոյություն ունեցող հեռախոսների մոդելներին: Ընկերության փորձագետները կողմ արտահայտվեցին ուղղանկյունաձև և քառակուսի տարբերակների վերաբերյալ: Վերջնական ընտրությունը կանգ առավ քառակուսի տարբերակի 3×3 դասավորվածության վրա, գումարած մեկ կոճակ ներքևում և թվերի երկու հորիզոնական շարքեր:
Քվեարկության արդյունքում 12-ը 3-ի դեմ հաղթեց երկու շարքով, յուրաքանչյուրում՝ 5 կոճակ տարբերակը: Սակայն հետագայում հիմնական ընտրությունը կանգ է առնում ներկայիս ստեղնաշարի վրա:
Ինչո՞վ է պայմանավորված ընտրության նման ընտրությունը, հայտնի չէ: Մի քանի տվյալներով՝ որոշումն ընդունվել է ինժեներական ինչ որ այլ ընկերության կողմից:
Ինչպես էլ որ եղած լինի, ամեն դեպքում 3×3 գումարած մեկ կոճակն ընդունվել է, ուղղակի ավելացվել են * և # կոճակներն ինչպես ստեղնաշարով հեռախոսների դեպքում, այնպես էլ դրանք սենսորով փոխարինելու ժամանակ:
Թարգմանությունը՝ 168.am-ի