
«Արսենալի» երկրպագուները Սեսկ Ֆաբրեգասի տեղափոխությունը համարում են ակումբի ամենալավ տրանսֆերը

Իսպանացին քվեարկության արդյունքում առաջ անցավ Դեննիս Բերգկամպից և Թիերի Անրիից: Ինչպես հաղորդում է Metro-ն, 90mins.com կայքում անցկացված հարցման մասնակիցների 56 տոկոսը, որպես «Արսենալի» պատմության ամենահաջող ձեռքբերում՝ քվեարկել են Ֆաբրեգասի տրանսֆերի օգտին:
Իսպանացին առաջ է անցել հոլանդացի հարձակվող Դեննիս Բերկկամպից և ֆրանսիացի Թիերի Անրիից: Ֆաբրեգասը 3.2 մլն եվրոյով «Բարսելոնայից» «Արսենալ» է տեղափոխվել 2003թ.: «Արսենալի» կազմում նա անցկացրել է 212 հանդիպում: 2011թ. Սեսկը 34 մլն եվրոյով վերադարձավ կատալոնյան ակումբ:
«Բարսելոնայում» խաղալով 3 մրցաշրջան, ֆուտբոլիստը 2014թ. ամռանը տեղափոխվեց «Չելսի»:
Պատրաստեց Անի Գաբուզյանը