Բաժիններ՝

«Ռեալի» կիսապաշտպան Դենիս Չերիշևը մոտ է «Վալենսիա» տեղափոխվելուն

«Չղջիկները» պատրաստ են գնել կամ վարձակալությամբ վերցնել կիսապաշտպանին: «Ռեալի» և «Վալենսիայի» միջև բանակցություններին մասնակցում է հայտնի գործակալ Խորխե Մենդեշը: Չերիշևի տրանսֆերի վերաբերյալ բանակցությունները կարող են ավարտվել, եթե կիսապաշտպան Սոֆիան Ֆեգուլին մոտ ժամանակներս ավարտի իր` «Վալենսիայից» «Ֆեներբախչե» տեղափոխությունը:

Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպանի ծառայություններով շարունակում է հետաքրքրվել «Վիլյառեալը», հաստատում է AS-ը:

Ավելի վաղ հաղորդել էին, որ ռուս կիսապաշտպանով հետաքրքրված է «Լիվերպուլը»:

Նախորդ մրցաշրջանում Չերիշևը «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 40 հանդիպում և դարձել է 7 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս